211652_close_icon
views-count1798 դիտում article-date 17:01 14-11-2022

Լավրովը Բալիում հոսպիտալացվել է. Associated Press

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն  առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց՝ Բալիում  G20-ի խմբի գագաթնաժողովին ժամանելուց հետո, երկուշաբթի հայտնել են Ինդոնեզիայի իշխանությունները:

Ինդոնեզիայի կառավարության և առողջապահության ոլորտի երեք պաշտոնյաներ Associated Press-ին հայտնել են, որ ռուս դիվանագետը բուժվում է առողջարանային կղզում:

Աղբյուրներից երկուսն ասել են, որ Լավրովը բուժվում է սրտի հիվանդության պատճառով: Պաշտոնյաները հայտնել են, որ նրան տեղափոխել են նահանգի մայրաքաղաք Դենպասարի Սանգլա հիվանդանոց: 

Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաներից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:

Լավրովը Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մասնակցելու է G-20 գագաթնաժողովին, որը մեկնարկում է երեքշաբթի:

Նմանատիպ նյութեր