18124 դիտում
12:20 16-11-2022
Նուբարաշենի խճուղում Mercedes-ի, Nissan Tida-ի, Honda CRV-ի և Opel-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ Մուշեղ Բաբայանի որդին է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրակ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարությի շրջանակում պարզվել է՝ նոյեմբերի 14-ին Նուբարաշենում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan Tida-ն վարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Ավետիք Բաբայանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միսակ Թաթոյանը, Mercedes-ը վարել է Նուբարաշենի բնակիչ 28-ամյա Մհեր Ափինյանը, իսկ Honda CRV-ն վարել է Նուբարաշենի բնակիչ 40-ամյա Արմեն Բաղդասարյանը։
Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդներից Ա․ Բաբայանն ու Մ․ Թաթոյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդներից Ա․ Բաբայանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի որդին է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Mercedes, Nissan Tiida, «Honda CRV» և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+