211652_close_icon
views-count586 դիտում article-date 18:42 16-11-2022

Եթե ընդդիմությունը համարում է, որ Հայաստանը պիտի մերժի ՌԴ առաջարկները՝ թող այդ մասին հայտարարի․ Փաշինյան. News.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիրների այն քննադատությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով Հայաստանի արձանագրումները, դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են, հայտնում է News.am-ը։

«Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս առաջ, այսօր դա չեմ կարող ընդունել և ընկալել, որովհետև կարծում եմ, որ ՌԴ նախագահի՝ «Վալդայ» ակումբում արած հայտարարությունը շատ կարևոր էր ու էական, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք, արձանագրենք, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է:

Խոսակցությունը նրա մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի առաջարկների վերաբերյալ, և այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ վիճակով հետաձգել:

Այդ ժամանակ, երբ այս հարցադրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, Կառավարությունը շատ արագ արձագանքեց, բայց և՛ ընդդիմության դաշտում, և՛ Լեռնային Ղարաբաղում եղան դրսևորումներ, հայտարարություններ, որոնք Կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր