8152 դիտում
12:50 02-10-2023
Փաշինյա՛ն, քեզ անվտանգությո՞ւն է պետք, թող ընդդիմությունը տա բոլոր տեսակի երաշխքիները, բայց թող հայրենիք փրկենք․ Վարդան Օսկանյան․tert.am
Վերջին իրադարձությունների հետ կապված Հայաստանի իշխանությունների լռությունը խլացնող է, նրանց հատուկենտ, ոչ ադեկվատ արձագանքներն այս իրադարձություններին ուղղակի զայրացնող է։
Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Ադրբեջանը մեր ժողովրդի ճակատին դաջում է տեռորիստի պիտակը:
Պետական տեռոր իրականացնող պետությունը այսօր հայ ժողովրդի՞ն է տեռորիստ անվանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործերի հարուցումը, որը վերաբերում է տեռորիզմի ֆինասավորմանը, որ Ադրբեջանը իր վերջին վայրագությունները վերագրում է տեռորիզմի դեմ պայքարին, և այս բոլորի դեմ դուք լռո՞ւմ եք, ոչ մի արձագանք չե՞ք տալիս, չէ որ սա ամրագրվում է մարդկանց մտքերում, միջազգային հանրության մեջ, նույնիսկ պետությունների մոտ, որոնք ինչ-որ բան են հասկանում:
Բայց, երբ լռութուն է հայկական կողմից, նրանք արդեն ընդունում են դա որպես փաստ, որպես իրականություն։ 30 տարի դուք երբևէ լսե՞լ եք, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ինչ-որ մեկը խոսի տեռորիզմի մասին, երբևիցե այսպիսի բան եղե՞լ է»,- ասաց նա։
Օսկանյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը, որ չափազանց զգայուն է տեռորիզմի հարցի վերաբերյալ, ԼՂ-ի հարցի շուրջ այդ թեմայով երբեք չի խոսել։
«Ուզում եք ասեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները երբ գալիս էին Արցախ, խոսում էին ղեկավարության հետ, տեռորիստների հետ էին խոսո՞ւմ, իսկապե՞ս:
Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում: Ո՞ւր է արտաքին գործերի նախարարը, ինչի՞ ձայն չի հանում:
Մենք այսօր շատ ծանր ժամանակ ենք ապրում, մենք Արցախը դատարկել ենք։
Նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամակահատվածում նման բան չի եղել։
Այս բոլորը արդյունք է ՀՀ իշխանությունների սխալ քաղաքականության»,- ասաց Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ վերջին 5 տարիներին յուրաքանչյուր ճակատագրական սխալ անելուց Փաշինյանին տրվել են դիվանագիտական, ռազմաքաղաքական խորհուրդներ, որոնք նա չի լսել։
«Նրան խորհուրդներ են տվել անօդաչուների հետ կապված, նա դա արհամարհել է։
Մենք զոհ ենք, ահավասիկ, մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը: Նա չի կարողանում, այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են կանգնած, մենք մտնում ենք նոր ճակատագրական փուլ:
Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես, այսօր քո բանակցային օրակարգը անկախ քեզանից գլխիվայր է փոխվել, երբ քեզ կոչ էր արվում ավելի հանգիստ պայմաններում փոխել այդ նարատիվը, դու չարեցիր, այսօր դա անկախ քեզանից է փոխվել, ուղղակի դու դրա պատասխանը չունես, դու չգիտես՝ այս նոր պայմաններում ոնց վարվես, դու տապալել ես ամբողջ գործընթացը: Դու տապալել ես այն՝ մինչև ռուս-ամերիկյան սրումները։
Այսօր մենք զոհ ենք գնում երկու տարբեր հարթությունում տեղի ունեցող սխալների: Մեկը՝ զուտ ղարաբաղյան հարցում, բանակցությունների սխալ սկիզբ, սխալ ընթացք, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո արդեն այդ հարթությունում ստեղծված հակամարտության պայմաններում քո հերթական արած սխալները։
Դու կորցրել ես քո բոլոր բարեկամներին՝ թե գլոբալ, թե տարածաշրջանային, այսօր Հայաստանի կողքին կանգնող չկա։ Բայց այդ երկու հարթություններում էլ այսօր կարելի է ինչ-որ բան անել, գիտեմ, շատերին թվում է, որ դա փրփուրներից կախվել է, թեկուզ և փրփուրներից կախվել է, բայց մի բան պետք է անել»,- ասաց նա։
Օսկանյանը նշեց, որ ՀՀ-ն իվանագիտական դաշտում անելիք ունի՝ և՛ կոնկրետ ղարաբաղյան բանակցություննների հարցում, և՛ գլոբալ հարաբերությունների կոնտեքստում։
«Փաշինյա՛ն, դու պետք է խորհուրդ ընդունես, լսես, դու առանձին ի վիճակի չես։ Ուրիշ ի՞նչ սխալ պետք է անես, որ ինքդ համոզվես, որ դու չես կարողանում այս գործը անել, որն է խնդիրը՝ քո աթո՞ռն է, անվտանգությո՞ւնն է։ Ես կոչ եմ անում ընդդիմությանը նստել, հանդիպել քո հետ, տալ տալ բոլոր տեսակի երաշխքիները, որ մինչև քո կյանքի վերջը ապահով ապրես, բայց թող հայրենիք փրկենք։
Թող ինչ-որ իրավիճակ փոխենք, դրա հավանականությունը այսօր կա, ես չեմ ուզում ինչ-որ փակագծեր բացեմ, ես կարող եմ մի քանի կետերով ներկայացնել, թե ինչ պետք է անել, կա՛ այդ հնարավորությունը, բայց ես դա չեմ ուզում անեմ, նախկինում դա արել եմ, որովհետև դու չես ուզեցել կուլիսային հանդիպել և խոսել, բայց հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ փոքրիկ կետերը բացել:
Այս ճակատագրական փուլում մի հատ սթափվեք, քո թիմի հետ նստեք, խոսեք, որոշում կայացրեք, որպեսզի մենք կարողանանք, ինչ-որ մի բան փոխենք: Չենք կարող մենք Արցախ կորցնենք, սա մեր հողն է, մեր պատմական հողն է:
Ադրբեջանը որևէ հավակնություն այդ տարածքի հանդեպ չի կարող ունենալ, մենք այդ դուռը պետք է բաց թողնենք և այդ դուռը բաց թողնելու հնարավորությունն այսօր կա:
Մտածիր իմ այս առաջարկի մասին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
2534 դիտում
14:39 04-07-2023
Բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, բայց Փաշինյանը պետք է լռի․ Վարդան Օսկանյան․ Oragir.News
Այս բաժնից
793 դիտում
22:36 29-10-2024
Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ
757 դիտում
21:25 29-10-2024
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ավտորիտար սպառնալիքների դեմ պայքարի համար
835 դիտում
20:43 29-10-2024
Վրաստանի ընդդիմությունը նախագահի հետ քննարկել է հետընտրական գործողությունների ծրագիրը