211652_close_icon
views-count1719 դիտում article-date 17:40 16-11-2022

Ոստիկանության գնդապետը՝ Պեմզաշենում դաժան սպանության մասին. «Հոգեկան հիվանդ ճանաչվելու համար բանակից ազատվելու հիմքերը բավարար չեն». aravot.am

Aravot.am-ը գրում է. «Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսեց Պեմզաշենում տեղի ունեցած երիտասարդ մոր եւ երկու անչափահաս երեխաների դաժան սպանության, աղջիկ երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու, մեղադրյալի եւ կասկածյալների, ինչպես նաեւ հոգեկան հիվանդ լինելու պատճառաբանությամբ պատասխանատվությունից հնարավոր ազատման մասին շրջանառվող լուրերի մասին:

«Ծանր ու սարսափելի դեպք տեղի ունեցավ, որի մասին խոսելն իսկ դժվար է: Բայց բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք արձագանքել, որովհետեւ պետք է տեղի ունեցածին իրավական գնահատական տալ: Իհարկե, տեղեկատվությունը շատ կցկտուր է եւ ոչ միանշանակ, բայց եղած տեղեկությունները եթե վերլուծենք, այդ արարքը առանձին դաժանությամբ կատարված սպանություն է»,- ասաց նա:

Գնդապետն ասաց, որ արարքի իրական որակման համար, բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը քրեական վարույթ հարուցել է քր. օր. 155 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը արարքն ավելի ծանրացնում է: Բայց նաեւ նշեց, որ սպանության դրսեւորման մեխանիզմն է մինչեւ այս պահն անհասկանալի՝ լիարժեք պատկերացում ունենալու համար: Նրա գնահատմամբ, այնքան էլ վստահություն չի ներշնչում տարածվող այն տեղեկությունը, իբրեւ գողության համար են տուն մուտք գործել: «Սիրելիներս, գողությունը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն է: Այսինքն, անձը նախապես պարզում է, թե այդ բնակարանում մարդիկ կա՞ն, թե՞ ոչ, տանտերերը բացակայո՞ւմ են բնակարանից, թե՞ ոչ, որից հետո մուտք են գործում եւ որոշակի գույք կամ արժեքներ հափշտակում: Բայց այս ստահակները բնակարան են եկել գիշերը ժամը 12-ից 12:30-ի սահմաններում, երբ շատ դեպքերում մարդիկ քնած էլ չեն լինում: Կարծես, տեղեկացնում են նաեւ, որ սրանք նախնական ուսումնասիրություն են կատարել, որ բակում շուն է եղել եւ շանը կերակրել են, որպեսզի չհաչա: Եվ այս պայմաններում մուտք են գործում բնակարան՝ իբրեւ թե գողություն կատարելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր