990 դիտում
09:53 17-11-2022
Ինչ էր նախատեսվում Մադրիդյան սկզբունքների առաջին կետով․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 136․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ հայտարարությունն է արել ու մանիպուլացրել հասարակությանը:
Մասնավորապես՝ այդ օրը նա հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքների առաջին իսկ կետով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանների հանձնում Ադրբեջանին։ Նա այդպիսի հայտարարություն արեց՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին:
«Եթե Սանասար եւ ոչ Կուբաթլի, ապա ձեր լիդերներն ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ կետ առաջին՝ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին», – ասել էր նա:
Իսկ ո՞րն է իրականությունը: 2007 թվականի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան սկզբունքների առաջին կետը վերաբերում է ոչ թե յոթ շրջանները հանձնելուն, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերջնական իրավական կարգավիճակը որոշող պլեբիսցիտին։
«ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում»,- նշված էր փաստաթղթում։ Տարածքների վերադարձի մասին խոսվում է երրորդ կետում, ըստ որի՝ նախկին ԼՂԻՄ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ՝ փաստաթղթում նշված կարգով։
Ստացվում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով հերթական անգամ խաբել ու մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2319 դիտում
09:13 09-09-2021
Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Փաստ»
3841 դիտում
09:08 08-03-2018
Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը. «168 ժամ»
2100 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
Այս բաժնից
916 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
946 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1804 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»