930 դիտում
10:56 17-11-2022
Տգիտությունը պետական անվտանգության սպառնալիք է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Աշխարհում ու նաեւ Հայաստանում նկատվում է գիտելիքի, ուսման հանդեպ հետաքրքրության անկում: Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են: Առաջինը նշվում է աշխատաշուկայի կառուցվածքի փոփոխությունը: Հայաստանում երիտասարդներն, օրինակ, չեն ուզում դառնալ քիմիայի կամ կենսաբանության ուսուցիչներ, որովհետեւ դպրոցականների շրջանում չկա հետաքրքրություն՝ այդ առարկաների հանդեպ: Իսկ հետաքրքրություն չկա այն պատճառով, որ այդ մասնագիտությունները «հեռանկարային» չեն: Այս կամ այն մասնագիտության «ոչ հեռանկարային» լինելն, իր հերթին, նպաստում է դասավանդման որակի անկմանը: Մի խոսքով՝ մի ամբողջ շղթա է, որն, անշուշտ, կապված է տնտեսության հետ, իսկ որոշել, թե որտեղ է այդ շղթայի ծայրը, դժվար գործ է:
Բայց ես նաեւ այլ խնդիր եմ տեսնում, որը մասամբ կապված է վերը շարադրվածի հետ: Բանն այն է, որ սոցցանցերի դարում մարդիկ չեն ցանկանում ժամանակ ծախսել գիտելիք ձեռք բերելու վրա: Քանի որ շատ ավելի գրավիչ է փոխարենը որեւէ հարցի մասին կարծիք հայտնելը, ինչին էլ մարդիկ նվիրում են իրենց ժամանակը: Այլ կերպ ասած՝ գրելը շատ ավելի հեշտ է, քան կարդալը: Կարեւոր չէ՝ դու հասկանո՞ւմ ես տվյալ խնդրից, թե՞ ոչ: Կարեւոր է, որ դու կարողանաս օգտատերերին դուր եկող բառապաշարով ձեւակերպել քո վերաբերմունքը: Իսկ դրա համար որեւէ գիտելիք, որեւէ մտավոր պաշար պետք չէ:
Եթե հասարակական հավանություն (իսկ հաճախ նաեւ՝ իշխանություն) հնարավոր է ձեռք բերել նման էժան ձեւերով, էլ ինչի՞ համար է պետք տանջվել, գիշերները չքնել, գրքեր կարդալ: Ավելին, կարելի է ծաղրել, փնովել գիրք կարդացողներին՝ «ի՞նչ ես քեզ գիտունիկի տեղ դրել, մենք գիտենք դու ով ես»: Ի՞նչ եք կարծում՝ այս պայմաններում շատերի՞ մոտ ցանկություն կառաջանա կրթություն ստանալու՝ կրթությո՛ւն, ոչ թե՝ դիպլոմ: Կրթությունն այսօր մարդու վարկն ամենեւին չի բարձրացնում:
Կրթության վերաբերյալ մտահոգություններն իմ մեջ առաջանում են ամեն անգամ, երբ ես թերթում եմ ֆեյսբուքյան ժապավենը: Վերջին անգամ դա տեղի ունեցավ, երբ ծանոթացա Ֆրանսիայի Սենատի հայտարարության հրճվալից արձագանքներին: Դրանք կրկին հաստատում են՝ տգիտությունն այնքան էլ անմեղ բան չէ: Դա սպառնալիք է մեր պետական անվտանգությանը»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5397 դիտում
10:44 22-08-2017
Պատերազմ՝ գիտելիքի ու տգիտության միջև, տգիտությունը հաղթում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1015 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
910 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
946 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»