211652_close_icon
views-count1396 դիտում article-date 21:53 19-11-2022

Արցախի թեմի հոգևորականներն ուսանողներին պատգամել են միտքը զարգացնելուն զուգահեռ՝ զորանալ նաև հոգևոր առումով

Ս.թ. նոյեմբերի 18-ին Արցախի մայր բուհում տեղի է ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ հերթական միջոցառումը, որի ծրագրում իր ուրույն տեղն է  գրավել հոգևոր բաժինը:

Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը, ուսանողների տոնը շնորհավորելու են գնացել արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, Արցախի թեմի ՔԴՔԿ փոխտնօրեն Արթուր կիսասարկավագ Աբրահամյանը և Արցախի թեմի քարտուղար Դավիթ ուրարակիր Փաշայանը:



Հանդիպումն սկսվել է երիտասարդների օրհնության կարգով: Թեմի հոգևորականները ուսանողներին շնորհավորել են օրվա կապակցությամբ  և, կարևորելով Եկեղեցի-ուսանող կապը, պատգամել են ուսանողությանը իրենց կյանքից ներս մտքի զարգացմանը զուգահեռ զորանալ նաև հոգևոր առումով:

«Մեր երիտասարդ ուսանողները հանդիսանալով ազգային գաղափարախոսության հոգեկիր առաջամարտիկները և ազգայինի պահպանման ու զորացման ժառանգորդները՝ պետք է մշտապես առողջ լինեն մտքով, մարմնով և առավելաբար հոգով, քանզի «Հոգին է կենդանարար. Մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6:64):

Հենց այս մտածումներով  հոգևորականները հորդորել են ուսանողներին առավել ուշադրություն դարձնել հոգևոր արժեքներին, ընդգրկվել եկեղեցական կյանքին, մասնավորապես անդամագրվել թեմական երիտասարսարդաց միություններին և մասնակցել հայրենիքի համար կատարվող ամենօրյա միասնական աղոթքներին:

Նմանատիպ նյութեր