Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «Hyundai Elantra»-ն և տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ «Hyundai»-ի բեռնախցիկում և սրահում հայտնաբերվել են ճամպրուկներով խոշոր չափի գումարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում բախվել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և տուֆ քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով քարերը թափվել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Մարալիկի շտապ օգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբարել, այնուհետև տեղափոխել «Մարալիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Կյուրեղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկ Հովհաննես Երվանդյանը և կրտսեր պարեկ Կառլեն Խաչատրյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնի պետ Արթուր Ղազարյանը։
Վթարի մասին ոստիկանության Անիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, Հատկապես կարեվոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի և Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչները զննություն կատարելու ժամանակ ավտոմեքենային սրահում հայտնաբերեցին խոշոր չափի գումար, մի քանի ճամպրուկներ էլ, որտեղ նույնպես կար մեծ քանակի գումար՝ տարբեր երկրների արտարժույթներով, հայտնաբերվեց բեռնախցիկում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։