43567 դիտում
14:33 21-11-2022
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Toyota-ն բախվել է խոտով բարձված Зил-ին․ կա վիրավոր. խոտը թափվել է. Toyota-ն վերածվել է մետաղի ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Առնո Բագրատունին իր վարած Toyota մակնիշի 01 AR 333 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Ղուկասյանին պատկանող GAZ 53 մակնիշի ավտոմեքենային ամրացված խոտով բարձված կցորդիչին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 64-ամյա Ս․ Ղ-ն մարմնական վնասվածքով տեափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով կցորդիչի վրա բարձված մոտ 1 տոննա խոտը թափվել է, լցվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ Toyota-ն էլ բախման հետևանքով մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողմից Toyota-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո Mercedes-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Դեպքի վայր էր ժամանել Toyota-ի վարորդի ազգականներից մեկը, ով փորձում էր մեղադրել Зил-ի վարորդին, թե նա է մեղավոր, որ մեքենան սխալ տեղ է կայանել։
Երբ նրան հայտնեցինք, որ իր տեսակետի հետ համամիտ չենք, սկսեց անհոդաբաշխ, քթի տակ ինչ-որ բառեր արտահայտել, ապա խոչընդոտում էր նկարահանումները։ Ու երբ իմացավ, որ իր արարքի համար ահազանգել ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ռուսական համարանիշներով ավտոմեքենայով ճողոպրեց։ Երևի՝ տեղեկացավ, որ ոստիկանությունը ժամանում է։ Եթե մինչ այդ առյուծ էր կտրում, դարձավ խոնարհ հարս ու փախավ դեպքի վայրից։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+