66892 դիտում
20:21 21-11-2022
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 21-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր հայտնվել է դաշտում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Արամ Բ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արամ Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Սիմոնյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Սաղաթելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5185 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)