4025 դիտում
20:58 21-11-2022
«Եթե իմ բջջայինի լուսանկարները նայենք, դրանց 99%-ը ենթակա է հրապարակման եթե ոչ Facebook-ում, ապա Instagram-ում». Խաժակյանը՝ լրտեսական ծրագրով գաղտնալսման զոհ դառնալու մասին. aravot.am
aravot.am-ը գրում է. «Հայաստանում «Pegasus» լրտեսական ծրագրի կիրառման զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիրներ, այլ նաեւ իշխանական պաշտոնյաներ ու լրագրողներ:
Նրանց մի մասն այդ մասին իմացան օրերս՝ Apple-ի կողմից եկած ծանուցումներից: Նրանց թվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հետեւել է Apple-ը ծանուցման մեջ նշված ցուցումներին ու միջոցներ է ձեռնարկել. «Հիմնականում կապված է օպերացիոն համակարգի թարմացման հետ, մի շարք ֆունկցիաներ, որոնք բջջայինն ունի հատուկ այդ դեպքերի համար նախատեսված ու որը Apple-ը վերջերս է իր հաճախորդներն տրամադրել: Դրանք արեցի՝ կարծելով, որ խոսքը այդ պահին կիբերհարձակման մասին է: Հետո պարզ դարձավ, որ դա կարող է ավելի վաղ ժամանակահատվածում եղած լինել: Ես մեծ կասկածով էի վերաբերվում դրան, որովհետեւ միշտ հետեւել եմ անվտանգությանը թե՛ բջջայինով, թե՛ առհասարակ, տեղեկատվության անվտանգության նկատմամբ չափազանց զգուշավոր եմ եղել: Բայց հետո ավելի մանրամասն ուսումնասիրելով՝ հասկացա, որ մեծ հաշվով բջջային հեռախոս օգտագործողը կանխելու շատ միջոցներ չունի:
Կան կանխարգելող միջոցներ, որոնք Pegasus-ի դեպքում ինչ-որ դերակատարում կարող են ունենալ, բայց դա այնքան զարգացած ծրագիր է, որ կարող է պարզապես առանց օգտատիրոջ որեւէ գործողության այդ վարակումն անել»:
Հարցին՝ հաշվի առնելով, որ ազգային անվտանգության խնդիր կա, դուք կարո՞ղ եք հիշել, թե այդ ժամանակահատվածում ի՞նչ ինֆորմացիա է մուտք արվել ձեր հեռախոս եւ դրանք ինչքանո՞վ կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը, նաեւ ձեր անձնական անվտանգությանը՝ Խաժակյանը պատասխանեց. «Ես կարեւոր հաղորդագրություններն առհասարակ չեմ պահպանում որեւէ տեղ եւ եթե օրինակ իմ բջջայինի լուսանկարները նայենք, դրանց 99%-ը ենթակա է հրապարակման, եթե ոչ Facebook-ում, ապա Instagram-ում: Բայց կարեւոր են այդ պահին եղած տվյալները հեռախոսի մեջ, կամ հաղորդագրություն, զրույցներ, խոսակցություններ, որոնք այդ պահին տեղի կունենան, երբ բջջայինը արդեն վարակված է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
6095 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
2243 դիտում
12:51 30-05-2014
Գաղտնազերծվել է նոր Mercedes-Benz C450 AMG Sport ունիվերսալը. լրտեսական առաջին լուսանկարները
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված