211652_close_icon
views-count3964 դիտում article-date 18:52 20-10-2019

Կրեմլ. Թուրքական գործողությունները Սիրիայում կարող են խոչընդոտել քաղաքական կարգավորմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական գործողությունները կարող են խոչընդոտել տարածաշրջանում քաղաքական կարգավորմանը: Անկարայի գործողություններին նման գնահատական են տվել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ու մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բոլորին խիստ անհանգստացում է Սիրիայում առկա իրավիճակն ու նրա զարգացումները: Այդ իրադարձությունները կարող են վնաս հասցնել քաղաքական կարգավորման գործընթացին», ասել է Պուտինի մամլո-քարտուղարը «Россия 1» հեռուստաալիքով: Ուշակովը նշել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է, որպեսզի Անկարան գործի չափավոր և չխանգարի Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր