211652_close_icon
views-count1367 դիտում article-date 18:32 22-11-2022

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր