211652_close_icon

«Պուտին, վերադարձրու մեր տղաներին». անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատները բողոքի ցույց են արել․ NEWS.am

views-count1492 դիտում article-date 14:34 23-11-2022
Անհետ կորած ու զոհված զինծառայողների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են թե իշխանություններից, թե միջազգային դերակատարներից վերադարձնել իրենց գերեվարված, անհետ կորած որդիներին: Գրում է NEWS.am-ը։

Նրանք քայլերթով շարժվել են դեպի Ռուսաստանի դեսպանություն: Զինծռայողների հարազատների ձեռքին կան ռուսերենով ու հայերենով պաստառներ. «Պուտին, վերադարձրու մեր տղաներին», «Թույլ մի տվեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղբայրության փլուզում», «Վերադարձրեք հայ գերիներին Ադրբեջանից», «Անհետ կորածները Ալիեւի ձեռքին պատանդ են», «Նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ հետը չի կատարվում, միջոցներ ձեռնարկեք», «Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգնեք վերադարձնենք մեր երեխաներին»:

Ակցիայի մասնակիցները փակեցին ՌԴ դեսպանատան դիմաց գտնվողն Զաքյան փողոցը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր