211652_close_icon
views-count950 դիտում article-date 22:03 23-11-2022

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է գույքահարկի անկանխիկ վճարման անհրաժեշտության մասին

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, այդ թվում գույքահարկը պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

Պարզաբանում է գույքահարկի անկանխիկ վճարման մանրամասները.

«Մուտք եք գործում yerevan.am-ի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին (https://www.yerevan.am/am/e-service/), մուտքագրում անհրաժեշտ տվյալներն ու վճարում:

Ի դեպ, գույքահարկը կարող եք վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

Վճարեք մինչև դեկտեմբերի 1-ը և խոսափեք տույժերից:

Սկսեք 2023 թվականն առանց գույքահարկի»,-կոչ է անում քաղաքապետարանը:

Նմանատիպ նյութեր