211652_close_icon
views-count1406 դիտում article-date 22:15 24-11-2022

Դեսպան Ավետիսյանը իսպանական UNED համալսարանում ներկայացրել է Բաքվի ագրեսիայի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել իսպանական UNED (Universidad Nacional de Educación a Distancia-Հեռավար ուսուցման ազգային համալսարան) համալսարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված սիմպոզիումին։ Այդ մասին ասված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Դեսպանն իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած իրողություններին և մարդասիրական բնույթի խնդիրներին։

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև Իսպանիայում Չեխիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի և Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանները»,- նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր