211652_close_icon
views-count1075 դիտում article-date 22:58 24-11-2022

ԲԴԽ–ն նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ստեփանյանին

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը եւ նկատողություն հայտարարել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։

Ինչպես տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից, ԲԴԽ–ն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հրապարակել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:

Նմանատիպ նյութեր