1244 դիտում
15:53 26-11-2022
Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քրեական գործ է հարուցել Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի դեմ: Այս մասին հաղորդում է Արցախի Դատախազությունը:
Hetq.am կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը նշել էր նաև հետևյալը.
«Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։ Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ.Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր»:
Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
775 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
838 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ