211652_close_icon
views-count30882 դիտում article-date 12:39 28-11-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը՝ BMW-ով Շենգավիթի ոստիկանության մոտ ավտոմեքենաների ջարդի հեղինակ, կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Իսրայելյանը իր վարած BMW մակնիշի 60 AU 060 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում, ոստիկանության Շնգավիթի բաժնի հարևանությամբ բախվել է Արմենակ Նազարյանի կողմից կայանված ГАЗ 3221 մակնիշի և Վարդգես Ֆրանգյանի  կողմից կայանված BMW մակնիշի 97 VF 097 համարանիշի ավտոմեքենաներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Իսրայելյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ Հ․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և Երևանի գնդի Պարեկային ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Նվեր Մուրադյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Հայկ Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի Փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

BMW-ի վարորդ Հ․ Իսրայելյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+

Նմանատիպ նյութեր