126141 դիտում
19:59 15-10-2017
Խոշոր ավտովթար Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ. 32-ամյա վարորդը BMW-X6-ով ավտոմեքենաների ջարդի հեղինակ է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովնաթան փողոցի բնակիչ, 32-ամյա Գագիկ Մարտիրոսյանը իր վարած BMW-X6 մակնիշի X435TK163 ռուսական համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «ԳԱԻ պոստի» մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի 35LQ811 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 35VS209 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 35СN768 համարանիշի և Volkswagen մակնիշի 34TD252 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում վարորդները արդարացիորեն նշում էին, որ մեկուկես ժամից ավելի է, սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն բարեհաճում ժամանել վթարի վայր, ինչի պատճառով էլ ճանապարհային ոստիկանները վթարի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր որոշ վարորդներ չկայանեն իրենց ավտոմեքենաները և խցանում տեղի չունենա:
Բոլոր վարորդները հետաքննիչի որոշմամբ ենթարկվել են բժշկական քննության, պարզվել է, որ նրանք բոլորը գտնվել են սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+