1282 դիտում
16:17 28-11-2022
Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպանը՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին
Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար շվեյցարական ֆրանկ կհատկացնի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության պայմանագրով Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն կցուցաբերի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների՝ հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։
ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի խոսքով` Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի համար:
« Դրանց հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է հայտնվել պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մի ամբողջ ավանդույթ է ձևավորված Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցության առումով»,-հավելեց դեսպանը:
Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի տնտեսական աջակցություն տրամադրել երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:
«Ավելի քան 50 բնակավայր նախապես ընտրվել է, դրանցից 15-ին ուղիղ աջակցություն կտրամադրվի: Խոսքը 90 հազար մարդկանց մասին է: Հակամարտության հետևանքով տուժած 15 համայնքներում ավելի քան 1000 տնտեսություն կա` 4000 մարդ, որոնք ուղիղ աջակցություն կստանան»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1418 դիտում
19:47 20-06-2015
Պատժամիջոցային ճգնաժամը ավելի ծանր հետևանքներ է առաջացրել Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
964 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ