211652_close_icon
views-count1418 դիտում article-date 19:47 20-06-2015

Պատժամիջոցային ճգնաժամը ավելի ծանր հետևանքներ է առաջացրել Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար

Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը, որն առաջացել է պատժամիջոցների հետևանքով, Եվրոպային կարժենա 100 մլրդ եվրո և ավելի քան 2 մլն աշխատատեղ: Նման գնահատական է պարունակվում Ավստրիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկներում: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «Die Welt»-ին, ճգնաժամը հանգեցրել է էլ՛ ավելի վատ հետևանքների Եվրամիության երկրների և Շվեյցարիայի համար, քան մինչ այժմ սպասվում էր: «Արտահանման անկումը, որը մենք կանխատսում էինք նախորդ տարվա աշնանը որպես վատագույն սցենար, ներկա պահին իրականություն է դարձել», - ասել է հետազոտության երեք հեղինակներից մեկը հանդիսացող Օլիվեր Ֆրիցը:

Նմանատիպ նյութեր