30599 դիտում
10:09 29-11-2022
Նոր մանրամասներ Արմավիրի բանտում պահվող կալանավորի ահազանգից․ պարզվել է, որ նա թե՛ դրսում, թե՛ բանտում ավելի շատ հայտնի է՝ «Փողը գտնում է, թղթի հետ փոխում է, որ գրելու մատերիալ ունանա»
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորը փորձել է ինքնասպան լինել, ով հետո «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությանը հայտնել է, որ պատճառն այն է, որ «զոն նայողները» ստիպում են իրեն, որպեսզի նա իր կնոջը ստիպի հարուցված մեկ այլ քրեական գործում ցուցմունքները փոխել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողների, հետո արդեն ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից օպերատիվ ստուգումների արդյունքում պարզվել է, որ կալանավորված անձի հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք ամբողջությամբ հորինված են, ու նաև կան կասկածներ, որ նրա կողմից այդ ամենն արվել է մտածածին։
Պարզվել է նաև, որ նրա հայտնած «զոն նայող» «Ուջանիկ» մականվամբ Ա-ն մոտ 40 կմ հեռավորության վրա է գտնվում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ «Ուջանիկը» այս պահին գտնվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Հետևաբար՝ ստուգմամբ պարզվել է՝ «Ուջանիկը» չէր կարող Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող՝ ժողովրդին հայտնի՝ «ԿԳԲ-ի պադվալից» նրա նկատմամբ ինչ-որ արարքներ գործեր, այդ թվում՝ զբոսահրապարակում զբոսանքի ժամանակ ծեծի ենթարկեր նրան։
Օպերատիվ տեղեկություններով հերքվել են նաև այդ կալանավորի հայտնած տեղեկությունները «Նորագյուղցի Սևոյի» և «Նորագյուղցի Արոյի» մասին։
Պարզվել է, որ նշված անձինք երբևէ առնչություն չեն ունեցել Արմավիրի բանտի ղեկավարությանը բողոքող այդ կալանավորի հետ։
Օպերատիվ տեղեկություններով ճշտվել է նաև, որ այդ կալանավորը թե՛ ազատության մեջ, և թե՛ կալանավայրում հայտնի է այն վարքով, որ նրա մասին նույնիսկ ասում են․ «Փողը գտնում է, թղթի հետ փոխում է, որպեսզի գրելու թուղթ ունենա, ու հետո իր գրածով փորձում է գումար աշխատել, մարդկանց փուռը տալով»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորներից մեկի ահազանգի փաստով։
Այդ օրը կալանավորը հայտնել է, որ բանտի 5-րդ տեղամասի զբոսահրապարակում ինքը հանդիպել է, այսպես կոչված, «զոն նայողի» պարտականությունները կատարող Ա-ին։
Կալանավորը հայտնել է նաև, որ «Զոն նայող» Ա-ն պահանջել է, որպեսզի նրա կինը ինչ-որ քրեական գործով նախկինում տված ցուցմունքից հրաժարվի և «Նորագյուղցի Արոյի» և «Նորագյուղցի Սևոյի» անունները հանի իր կողմից տված ցուցմունքից, հակառակ դեպքում նա լուրջ խնդիրներ կունենա։
Իսկ նոյեմբերի 21-ին նույն զբոսահրապարակում իրեն ծեծի են ենթարկել՝ հարվածելով մարմնի տարբեր մասերին, հետո նոյեմբերի 23-ին «Զոն նայող Ուջանիկ» մականվամբ Ա-ն սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, ինչից հետո ինքը հայտնվել է անելանելի իրավիճակում ու դրանից դրդված՝ ցանկացել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է իր խցակից Լ. Բ-ի կողմից։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
5125 դիտում
23:46 03-08-2023
Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, հարկի մատերիալ է. Մեսրոպ Առաքելյան