1005 դիտում
15:56 29-11-2022
Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում փորձում է ձմեռն օգտագործել որպես զենք. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ցուրտը, ձյունը և սառույցն օգտագործել իր օգտին ոչ միայն մարտի դաշտում, այլև ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ: Այս մասին գրում է Al Jazeera-ը:
«Նախագահ Պուտինն այժմ փորձում է օգտագործել ձմեռը որպես Ուկրաինայի դեմ պատերազմի զենք, և դա սարսափելի է, և մենք պետք է պատրաստ լինենք ավելի շատ հարձակումների: Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժեղացրել են իրենց աջակցությունն Ուկրաինային»,- ասել է նա:
Շաբաթներ շարունակ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների շրջակայքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, սովորաբար աշխատանքային շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի օրերին, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումների խափանումների:
Քանի որ ջերմաստիճանը գնալով նվազում է և սպասվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում այն կնվազի մինչև -11C աստիճան, միջազգային օգնությունն ավելի ու ավելի կենտրոնանում Ուկրաինա գեներատորները, տրանսֆորմատորները ուղարկելու վրա:
Հեռուստաալիքի տվյալներով՝ էներգետիկ օբյեկտների մշտական ռմբակոծությունների պատճառով վնասները կուտակվում են, ինչը հատկապես կարևոր է ձմռանն ընդառաջ։ Հեռուստաալիքը նշում է, որ Էստոնիան և մերձբալթյան և սկանդինավյան վեց այլ երկիր մեծ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևին տրամադրելով էլեկտրաէներգիայի գեներատորներ, տաք հագուստ և սնունդ։
Չնայած դրան, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումների պատճառով բնակչության մի մասը կարող է տարհանվել արվարձաններ։

Նմանատիպ նյութեր
944 դիտում
15:51 07-12-2022
Ռուսաստանը փորձում է սառեցնել հակամարտությունը՝ գարնանը լայնածավալ հարձակում սկսելու համար. Ստոլտենբերգ
965 դիտում
18:04 22-06-2015
ՆԱՏՕ-ն հետագայում էլ կպնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Ստոլտենբերգ
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
736 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ