18993 դիտում
18:01 29-11-2022
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Ոսկեհասկ գյուղում հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 5-րդ դասակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կատարեն հրդեհաշիջման աշխատանքներ։
Մինչ հրշեջների ժամանումը, ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,տուժածներ չկան։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։
Պարեկները պարզել են, որ ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Գևորգ Մուրադյանի անվամբ, իսկ այն վարել է նրա որդին՝ նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Ազատ Մուրադյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+