Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: