211652_close_icon
views-count2212 դիտում article-date 16:48 30-11-2022

Աշխարհի առաջնության պատմության ընթացքում առաջին անգամ հանդիպումը կսպասարկեն կին մրցավարները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում տղամարդկանց ընտրանիների հանդիպումն առաջին անգամ կսպասարկի միայն կանանցից կազմված մրցավարների թիմը: Հաղորդում է «Ազատությունը»։

Գլխավոր մրցավար Ստեֆանի Ֆրապարտը Ֆրանսիայից, Նեուզա Բաքը Բրազիլիայից և Քարեն Դիասը Մեքսիկայից վաղը E խմբում պետք է սպասարկեն Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների խաղը:

Ֆրապարտն անցած շաբաթ C խմբում Լեհաստանի և Մեքսիկայի խաղի ընթացքում կատարել է չորրորդ մրցավարի պարտականությունները:

Ֆրապարտի համար դա իր կարիերայում նոր նվաճում է՝ 2020 թվականին նա որպես մրցավար սպասարկել է մեկական խաղ ֆուտբոլի աշխարհի առաջնության տղամարդկանց խմբային փուլում և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:

Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարների թվում են նաև ևս երկու կանայք՝ Սալիմա Մուկասանգան Ռուանդայից և Յամաշիտա Յոշիմին Ճապոնիայից:

Նմանատիպ նյութեր