1035 դիտում
23:34 30-11-2022
Գյումրիի թիվ1 պոլիկլինիկան շենքային պայմանների բարելավման ծրագրով կտեղափոխվի այլ տարածք
Աշխատանքային այցով այսօր Գյումրիում է եղել ՀՀ առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Գյումրիի բուժհաստատություններում ներդրված նոր ծառայությունների աշխատանքին, բուժսարքավորումների հագեցվածությանը, շենքային պայմաններին։ Բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղված 2023-ի ծրագրերի ցանկում են Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների վերանորոգումները։
Սակայն «Կումայրի» արգելոցի շինություն առաջին պոլիկլինիկան իր շենքում չի մնա, նախատեսվում է այն տեղափոխել այլ տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Այնտեղ վերանորոգում իրականացնելը նպատակահարմար չէր։ Երկարատև քննարկումներից հետո նախարարության հետ որոշվեց՝ նախկին Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի մի հատվածը կառանձնացվի և կհատկացվի թիվ 1 պոլիկլինիկային»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հիշեցնենք, որ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքն ամբողջությամբ հատկացվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, կազմվել էր շենքի վերակառուցման ու ձևափոխման էսքիզային տարբերակ, շենքը նաև կադաստրային վկայականով որպես սեփականություն հատկացվել էր թանգարանին։ Շիրակի մարզպետի հավաստմամբ՝ նախարարությունների հետ քննարկումներ են եղել, մշակութային ու առողջապահական կառույցների համար տարածքները կառանձնացվեն, ըստ մարզպետի երկուսի գործունեությունը մեկ շենքում չի խանգարի, քանի որ շենքն ունի առանձին մուտքեր։
Առողջապահության համակարգում ծննդօգնության պրոֆիլի ծառայություններ մատուցող բուհաստատությունները ևս արդիականացման անհրաժեշտություն ունեն։ Գյումրի ԲԿ-ին միացված ծննդատանը մեկ տարվա ընթացքում հիվանդասենյակներն ու վիրահատարաններն են վերանորոգվել, բուժսարքավորումներով են համալրվել, նաև նոր ծառայություններ են ներդրվել։
Դեռ 2 տարի առաջ քննարկվում էր Գյումրիի երկու ծննդատները միավորելու հարցը, որը նախատեսվում էր տեղակայել մանկական հիվանդանոցի հարևանությամբ կառուցվող նոր ծննդատան շենքում։ Բայց բարեգործական հիմունքներով կառուցվող շենքի շինարարությունում այժմ դադար է։
«Շինարարական պրոցեսը դադարեցված է, որովհետև նախագծի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Վերջնաժամկետի հետ կապված ոչինչ այս պահին ասել չեմ կարող, բայց նախատեսված է, որ շինարարությունը կվերսկսվի գարնանը»,- նշել շինընկերության համակարգող Արտուշ Աբելյանը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4055 դիտում
13:15 07-05-2020
743 միլիոն 769 հազար դրամ կհատկացվի դպրոցների և մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար
2753 դիտում
13:56 17-06-2021
Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման գործընթացը շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2507 դիտում
11:19 03-09-2021
Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև՝ նախատեսված չէ. ՊՆ
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1303 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am