1422 դիտում
23:13 30-11-2022
Մասնագիտական օրվա կապակցությամբ Արցախում ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են
ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, համակարգի մի խումբ ծառայողների Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, պետական նախարարի, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իրավապահ կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու դրամական պարգևներ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից:
Հանդիսավոր միջոցառմանը հաջորդել է «Արցախի ոստիկան» օրհներգի՝ տեսահոլովակի ցուցադրությունը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահը և հրավիրված անձինք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
21:45 30-11-2021
Արցախի ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրվա առիթով մի խումբ ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների
Այս բաժնից
481 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար