211652_close_icon
views-count1922 դիտում article-date 17:29 01-12-2022

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալ մեդալով

Նոյեմբերի 30-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ։

Հանդիպման սկզբում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մահեստրոյին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ և ընդգծեց, որ երկրի ապագան պայմանավորված է նաև գիտության և արվեստի վառ ներկայացուցիչների գործերի հանդեպ ցուցաբերած հարգանքով, որ եթե մենք ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք։

Հավելեց` կարելի է Տիգրան Մանսուրյանի ստեղծած արվեստի մասին անվերջ խոսել։
 
Իրենց սրտի խոսքն ասացին բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ -ի դասախոս, գրականագետ Հենրիկ Էդոյան և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, ովքեր երկար տարիներ եղել են Տիգրան Մանսուրյանի  ընկերները։
  
Ներկաները դիտեցին փոքրիկ ֆիլմ, որը պատմում էր մեծանուն մաեստրոյի անցած ուղու պատմությունը։

Բոլորը հնարավորություն ունեցան ունկնդրելու Մանսուրյանի երաժշտություններից մեկը։ Մաեստրոն, համալսարանում անմահ հերոսների համար պատրաստած անկյունը տեսնելով, որոշեց նվագել խաղաղության մասին, ու ընտրեց «Հին օրերի երգը» ֆիլմի երաժշտությունը` արժանանալով բարձր ծափահարությունների։

Կոմպոզիտորը պատասխանեց նաև ներկաներին հուզող հարցերին։
Նշենք նաև, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարեց «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը մեծանուն կոմպոզիտորն է։

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր