211652_close_icon
views-count2522 դիտում article-date 17:30 01-09-2019

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթանում է «Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարի առաջին համերգի փորձը. ներկա է ինքը՝ մաեստրո Մանսուրյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին ընթանում է «Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարի առաջին համերգի փորձը։ Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացնելու է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ։ Փորձին ներկա է ինքը՝ մաեստրո Մանսուրյանը։ Վերածննդի հրապարակում են մեծ թվով ստեփանակերտցիներ, հյուրեր, որոնք ունկնդրում են փորձը, լուսանկարվում, զրուցում մաեստրո Մանսուրյանի հետ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Արցախի Անկախության տոնի նախօրեին տեղի ունեցող այս համերգը միասնության խորհուրդ է պարունակում։ «Մաեստրո Մանսուրյանի երաժշտությունը միշտ էլ համախմբել է հայ ժողովրդին, եւ ես ուրախ եմ, որ մենք այսօր այս համերգով այդ համախմբման մի մասնիկը կլինենք»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Մինչեւ սեպտեմբերի 13-ը համերգաշրջանի շրջանակներում Երեւանում եւ Գյումրիում կկատարվեն նաեւ Տիգրան Մանսուրյանի կամերային երաժշտությունը, գործիքային կոնցերտները։ Տեղեկացնենք, որ Մաեստրո Մանսուրյան համերգաշարը կազմակերպել է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր