211652_close_icon
views-count1254 դիտում article-date 12:16 18-04-2014

Այնթափի առուն վարարել է և լցվել բնակելի տներից մեկը

Ապրիլի 18-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում առուն վարարել է, և ջուրը լցվում է 5-րդ շարքի տներից մեկը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արտաշատի ջրանցքի համայնքային ոռոգման համակարգի 10-րդ փողոցով անցնող առուն խցանվել է. ինչից տեղի է ունեցել ջրի հոսք դեպի Ռ. Ս.-ի թիվ 10 տուն: Հրշեջ-փրկարարները վերացրել են խցանումը: Ժամը 05.00-ի դրությամբ Արտաշատի ջրանցքից դեպի Մասիսի տարածաշրջան (շուրջ 20 համայնք) հոսող ոռոգման ջրի հոսքը բերվել է զրոյական մակարդակի:

Նմանատիպ նյութեր