211652_close_icon
views-count1027 դիտում article-date 15:55 03-12-2022

Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի հերթական սադրանքն է համարում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու քայլը:

Բեգլարյանի համար ակնհայտ է, որ, մայրուղին փակելով, փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։

Այս մասին Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ հավելելով, որ այդ կապը եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

«Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի խաղաղ բնակչության և խաղաղապահների դեմ։ Հուսով եմ, որ ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»,-ասել է Արտակ Բեգլարյանը:

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում էլ Բեգլարյանը գրել է, որ շուրջ 2 ժամ է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը: «Արցախից մեքենաներ դուրս չեն գալիս և մուտք չեն գործում Արցախ: Մեր ժողովուրդը հումանիտար աղետի բախվելու շեմին է»,- գրել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտում իրականացնել Արցախում:

Նմանատիպ նյութեր