1230 դիտում
18:58 03-12-2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի և Սյունիքի շուրջ առաջիկայում ավելի է ակտիվանալու տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջև սկսված պայքարը․ Պաշտպանության նախկին փոխնախարար
Թողնենք անհայրենիքներին` իրենց գալիք ամանորը զարդարելու գերկարևոր հոգսերով և փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Արցախի կյանքի ճանապարհին, սոցցանցի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բանակային հետախուզությունն ու ԱԱԾ-ն հստակ ճշտեն, թե իրականում ովքե՞ր են ճանապարհը փակած քաղաքացիական անձիք (ինքնությունը, կենսագրությունները, զբաղմունքը, բնակությունը և այլն), ինչպե՞ս են անխոչընդոտ կարողացել դուրս գալ և կանգնել ճանապարհին:
Բացի այդ, անհրաժեշտ է ստուգել և համոզվել, արդյոք դա ուշադրություն շեղող մանևր չէ՞ր՝ եղանակային մառախլապատ պայմաններում այլ նշանակության աշխատանք կատարելու համար:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ նման դրամատիկ ակցիաներով Ադրբեջանը սկսելու է միջազգային ասպարեզում աղաղակել իբր իր էկոլոգիական և կենսաբանական անվտանգությանը նոր սպառնալիքներ ի հայտ գալու մասին` մեղքը գցելով հայկական, ռուսական և իրանական կողմերի վրա:
Ազերիները ակնհայտորեն, հնարավոր ողջ գործիքակազմով «արգումենտներ» են հավաքագրում` ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը չհաստատելու և ժամկետը չերկարացնելու համար:
Կարծում եմ՝ ավելորդ է ասել, որ այսօր իրականացված «էկոլոգ» օպերացիան ադրբեջանական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Մնում է հասկանալ՝ ո՞ր երկրի պատվերն էր այն, կամ դրա նախերգանքը:
Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի և Սյունիքի շուրջ առաջիկայում ավելի է ակտիվանալու տարբեր երկրների հատուկ ծառայությունների միջև սկսված պայքարը: Մեր ԱԱԾ կառույցները պետք է բազմապատկեն իրենց աչքերը, ականջներն ու ձեռքերը` Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև տեղաշարժի ժամանակ բնակչությանը դիվերսիոն-ահաբեկչական և հումանիտար վտանգներից զերծ պահելու համար:

Նմանատիպ նյութեր
2312 դիտում
15:10 31-01-2021
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է. ԱԻՊԾ
1591 դիտում
21:13 12-12-2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ «Թաթոյան» հիմնադրամ
1309 դիտում
10:19 15-12-2022
Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ Տեղեկատվական շտաբ
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են