2005 դիտում
00:01 05-12-2022
Կարմիր գորգ, հեքիաթային մյուզիքլ, տոնածառի լույսերի վառում, տոնական համերգ. «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության մանրամասները
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19։00-ին, մայրաքաղաք Երևանի սրտում տեղի կունենա 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ 16 մասնակիցներն անցնելու են կարմիր գորգով և մուտք են գործելու Հայաստանի Ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ կորոշվի մրցութային համարների հերթականությունը։ Հանրապետության Հրապարակի հյուրերը այս հատվածին կարող են հետևել տեղադրված մեծ էկրաններով:
Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում կառուցված տոնական բեմում հանդիսատեսին կներկայացվի ամանորյա հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները կվառեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այնուհետև ելույթ կունենան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները և Հայաստանի պատվիրակները։
Երեկոյի հաղորդավարներն են 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը և 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։ Միջոցառումը հեռարձակվելու է Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Նմանատիպ նյութեր
10780 դիտում
22:52 19-12-2017
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»