211652_close_icon
views-count1302 դիտում article-date 00:17 05-12-2022

Վախճանվել է Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, գիտնական Համազասպ Խաչատրյանը

Շիրակի մարզպետարանը խոր վշտով հայտնում է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, հնագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, գիտնական Համազասպ Խաչատրյանի մահվան մասին։

Շիրակի մարզի պատմամշակութային արժեքների, անգնահատելի գտածոների գիտակն էր Համազասպ Խաչատրյանը, անմնացորդ նվիրումով փայփայում էր Շիրակի երկրագիտական թանգարանի 30 հազարից ավելի նմուշները, մեծ ոգևորությամբ պատմում նրանցից յուրաքանչյուրի պատմությունը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում նվիրյալ գիտնականի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:

Համազասպ Հակոբի Խաչատրյանը ծնվել է 1952 թ., հուլիսի15-ին, Լենինականում:​
1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը
1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը:

1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

1977-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:

1978-1979 թվականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ:

1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ:

1987-2017թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն:

1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում:

Նմանատիպ նյութեր