211652_close_icon
views-count930 դիտում article-date 15:37 06-12-2022

1 օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք. կաշառակերություն, կողոպուտ, փաստաթղթերի կեղծում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, ապօրինի հարստանալը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ հայտարարագիր չներկայացնելու, զինվորական պաշտոնեական անփութության, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, վստահված գույքը հափշտակելու փորձի, ֆիզիկական ներգործության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր