741 դիտում
10:20 09-12-2022
ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները:
ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում, երբեմն կեղծ ինֆորմացիաներ տրամադրում Նիկոլ Փաշինյանին: Լուրեր կան, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում եւ կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3706 դիտում
09:41 19-02-2020
ՊՎԾ պետը «ջրում» է ստուգումների արդյունքները. «Ժամանակ»
1442 դիտում
09:55 15-12-2022
ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
1838 դիտում
10:24 16-12-2022
ՊՎԾ-ն մտել է բժշկական հաստատություններ ու «Հայփոստ»․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
895 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
928 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1780 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»