211652_close_icon
views-count949 դիտում article-date 10:45 09-12-2022

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին

Դեկտեմբերի 8-ին Ավստրալական Միությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին: Հայտնում է ԱԳՆ-ն։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը հաջողություն մաղթեց դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության մեկնարկի կապակցությամբ և խոստացավ ամենայն աջակցություն նրա հետագա գործունեությանը:

Դեսպան Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում իր համար պատիվ է լինել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանը Ավստրալիայում:

Նա հույս հայտնեց, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ավստրալական երկկողմ միջպետական հարաբերությունները առաջիկայում կբարձրացվեն որակական նոր մակարդակի:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ամենայն ջանք ներդնել հայ-ավստրալական բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Այս համատեքստում ընդգծվեց նաև Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Հայաստանի և Ավստրալիայի հասարակություններին մերձեցնելու և երկու երկրներն միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու գործում:

Նմանատիպ նյութեր