211652_close_icon
views-count4239 դիտում article-date 23:36 10-12-2022

Վրացական պարբերականը հրապարակել է բանտում նիհարած Սաակաշվիլու լուսանկարը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բանտում շատ է նիհարել։ Քաղաքական գործչի լուսանկարը հրապարակել է վրացական ընդդիմադիր Formula հեռուստաալիքը։

Ինչպես հայտնել է Վրաստանի նախկին նախագահի մամուլի քարտուղար Դարինա Չիժը, օգոստոսին արված լուսանկարների համեմատ  Սաակաշվիլին նիհարել է եւս 10 կգ-ով։ 

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ բժիշկները Սաակաշվիլու վիճակը գնահատում են ծանր։ Քաղաքական գործիչը բուժում է ստանում մայիսից։ Բժիշկների խոսքով՝ ձերբակալությունից ի վեր քաղաքական գործիչը նիհարել է 42 կգ-ով։ Բժիշկները խորհուրդ են տվել նրան ազատել բանտից։  

Սահակաշվիլին 6 տարվա ազատազրկման է դատապարտվել բյուջետային միջոցները վատնելու, սահմանն ապօրինի հատելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունը գրոհելու համար։ Նա ձերբակալվել է Վրաստան վերադառնալուց հետո՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

 

Նմանատիպ նյութեր