211652_close_icon
views-count1064 դիտում article-date 14:22 13-12-2022

Ինքնակազմակերպվեք և բողոքի ակցիաներ իրականացրեք դեսպանատների դիմաց. Արցախից դիմում են ազգային ուժերին

«Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը, որը երկրորդ օրն է՝ գտնվում է Շուշի–Ստեփանակերտ ճանապարհի հայկական առաջին անցակետում, օգնության խնդրանքով դիմում է հայաստանյան ազգային ուժերին։

«Ինքնակազմակերպվեք եւ բողոքի ակցիաներ իրականացրեք դեսպանատների դիմաց, ի լուր աշխարհի հայտարարեք, որ հայկական երկրորդ հանրապետության 120 հազար բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ՝ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության հետեւանքով։ Արցախում հումանիտար աղետ է»,– Ֆեյսբուքի իր էջում հաղորդում է Արշակ Աբրահամյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր