Ֆրանսիայում աջ ծայրահեղականների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են անցկացվել անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ տարած «Ազգային ճակատ» կուսակցության դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մի քանի հազար ուսանողներ Փարիզի փողոցներով երթ են անցկացրել։ Թուլուզում, Բորդոյում, Նանտում և Ստրասբուրգի Եվրախորհրդարանի շենքի առջև անցկացված բողոքի ակցիաներն ավելի սակավաթիվ են եղել։
Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունն ընտրություններում ստացել է ձայների ռեկորդային քանակ։
Կուսակցությունը հանդես է գալիս զանգվածային միգրացիայի, ազատ առևտրի և Ֆրանսիայի՝ եվրոյի գոտի մուտքի դեմ։
Ըստ BBC-ի թղթակցի խոսքերի՝ այս անգամ Ֆրանսիայում այդ կուսակցության դեմ բողոքողների թիվը նախկինի համեմատ ավելի սակավաթիվ էր։