211652_close_icon
views-count1340 դիտում article-date 23:26 13-12-2022

Սյունիքի մարզպետարանում քննարկվել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 12-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը, որը մեկնարկել է վերջրես՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ու իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի (ԱՄՆ) և «Ուրբան» հիմադրամի կողմից։

Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

Դիտարկվել են մարզի բնակավայրերում առկա՝ ջրային ռեսուրսների հասանելիության ու բաշխման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև՝ ծրագրում ընդգրկվելու համար մարզի համայնքներից ստացված նախնական հայտերը։ 

Նմանատիպ նյութեր