51511 դիտում
13:32 15-12-2022
Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկները հերթական հրաշքն են գործել․ Պլոմբանյութը հայտնվել էր հայմորյան խոռոչում՝ դառնալով տղամարդու չդադարող գլխացավերի ու ինքնազգացողության վատացման պատճառ
Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 57-ամյա տղամարդը գանգատվում էր չդադարող գլխացավերից, քթարտադրությունից, քթային դժվարաշնչությունից:
Տեղեկացնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Տարիների ընթացքում ցավերը գնալով ուժգնացել էին, դեմքի շրջանում առաջացել էր ծանրության զգացում, ակնակապիճային շրջանում ուժեղ ցավեր:
Իրականացված հետազոտություններից հետո պացիենտի մոտ ախտորոշվել է ձախ հայմորյան խոռոչում օտար մարմնի՝ պլոմբանյութի առկայություն:
Սպիտակի բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջաբան Մարտուն Սարոյանի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն՝ արմատային հայմորոտոմիա, հայմորյան խոռոչից հեռացվել է հայտնաբերված պլոմբանյութը, ամբողջովին մաքրվել է հայմորյան խոռոչը:
Պացիենտի մոտ, բուժմանը զուգահեռ անհետացել են նախկինում առկա գլխացավերն ու մյուս գանգատները:
Տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից լավացումով:
Պացիենտի պատմելով՝ մոտ 7 տարի առաջ էր կատարվել վերին ատամի պլոմբավորում, ինչից հետո էլ պլոմբանյութը լցվել է հայմորյան խոռոչ:
Բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Մարտուն Սարոյանը կոչ է անում ազգաբնակչությանը՝ դեմքի շրջանում ծանրության զգացումի, գլխացավերի, քթային դժվարաշնչության, քթից պարբերաբար արտադրության, կամ նմանատիպ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի՝ հետագա բարդություններից ու վտանգներից խուսափելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
22:09 18-05-2014
Փոլ Մակկարտնին ինքնազգացողության վատացման պատճառով Տոկիոյում նախատեսված համերգը չեղյալ է հայտարարել
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան