211652_close_icon
views-count32093 դիտում article-date 22:49 06-04-2023

Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկները հերթական հրաշքն են գործել․ տրակտորի կցորդիչից վայր ընկած, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված 6-ամյա տղային նոր կյանք են տվել

Սպիտակի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում են․

«Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 6-ամյա տղա երեխա: 
 Ըստ հարազատների՝ երեխան վնասվածքները ստացել է տրակտորի կցորդիչից վայր ընկնելու հետեւանքով:
 Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծանր: Անմիջապես կազմակերպվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հրավիրվել են նեղ մասնագետներ, այդ թվում՝ վնասվածքաբան, նյարդաբան , վիրաբույժ եւ ռեանիմատոլոգ: 
  Բուժանձնակազմի կողմից ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն: Փոքրիկի վիճակը կայունացվել է: 
 Հետագա նեղ մասնագիտական բուժումը շարունակելու  նպատակով որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երեւան՝ նեղ մասնագիտացված բժշկական հաստատություն»:

Նմանատիպ նյութեր