802 դիտում
16:53 15-12-2022
Անհայտ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան դրամական օգնություն. դիմումները պետք է ներկայացնեն մինչև դեկտեմբերի 20-ը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխություն, որով այդ անձանց ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 հազար դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. դեկտեմբերի 20-ը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Արդյունքում՝ կշարունակվի աջակցություն տրամադրվել դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր
712 դիտում
11:25 05-09-2024
23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված