23715 դիտում
13:50 16-12-2022
Երևանում 28-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ Լիաննա Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանը և Դավիթ Սիրունյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+