211652_close_icon
views-count1100 դիտում article-date 15:24 16-12-2022

ՔՊ-ականները Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է՝ այսօր Ազգային ժողովում ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:

«Քննարկել ենք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և մեր համատեղ աշխատանքները` միջազգային և դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

Վերահաստատել ենք մեր միասնականությունը՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոնջորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր