211652_close_icon
views-count1147 դիտում article-date 21:39 16-12-2022

Երևանի պատմության թանգարանում բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը

 Երևանի պատմության թանգարանում  բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը: 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ներկայացված մանրանկարների կրկնօրինակները տրամադրել է Ցինդաո քաղաքի թանգարանը: Դրանք ամանորյա և առօրյա կենցաղի հետաքրքիր խորհուրդ ունեն:

Ցուցահանդեսն իրականացվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ցինդաո քաղաքի մունիցիպալ թանգարանի հետ համագործակցության արդյունքում և նվիրված է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը:

Նմանատիպ նյութեր